Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը դարձել է Pearson VUE- ի կողմից հավատարմագրված թեստայինկենտրոն: Զարգացրե’ք Ձեր հմտությունները Pearson VUE քննությունների միջոցով, այժմ արդեն Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնում:

 

Տարեկան ավելի քան 14 միլիոն մարդ աշխարհում հանձնում է Pearson VUE լիցենզավորման քննություններ: Ավելի քան 450 ընկերություն համագործակցում են Pearson VUE հետ իրենց քննությունների մշակման, կառավարման և իրականացման հարցերում: Pearson VUE-ն հանդիսանում առաջատար ընկերություն համակարգչի օգտագործմամբ հանձնվող քննությունների անցկացման ոլորտում. Pearson VUE-ն առաջարկում է բազմազան թեստեր` սկսած ներբեռնվող թեստերից, միչև թեստային ապահով միջավայրում խիստ վերահսկվող քննություններ:

 

Pearson VUE-ն հզոր թեստային համակարգ է, որն այժմ առկա է նաև Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնում: Դառնալով “Pearson VUE” հավատարմագրված կենտրոն` Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնն այժմ լիազորված է անցկացնելու լիցենզավորման քննություններ և օգնել Ձեզ հաստատել ձեր գիտելիքներն ու փորձառությունը միջազգային որակավորման միջոցով: Վկայագրերը, որոնք դուք ձեռք կբերեք Pearson VUE-ի միջոցով Ձեզ կտարամդրի բազում մասնագիտական և ակադեմիական հնարավորություններ: Մասնակցելով Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի կողմից կազմակերպված դասընթացներին` դուք հեշտությամբ կհանձնեք այդ քննությունները: Լրացուցիչ տեղեկատվության համար, այցելե’ք Pearson VUE կայքէջ: