ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ


Երևակայության գավաթ Հայաստան 2012 մրցույթի դիմելու վերջնաժամկետը հետաձգվել է մինչև ս.թ. փետրվարի 24-ը:

ԵՐԵՎԱԿԱՅՈՒԹՅԱՆ ԳԱՎԱԹ 2012

 

Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը և Մայքրոսոֆթի հայաստանյան ներկայացուցչությունը (Մայքրոսոֆթ ԱրԷյ) հայտարարում են Երևակայության գավաթ 2012 մրցույթի <<Ծրագրավորում>> կատեգորիայի հայաստանյան ընտրական փուլի՝ Երևակայության գավաթ Հայաստան 2012 մրցույթի մեկնարկը:

Հաղթող թիմը հնարավորություն կստանա ներկայացնել Հայաստանը այս տարվա հուլիսին Ավստրալիայի Սիդնեյ քաղաքում անցկացվելիք Երևակայության գավաթ 2012-ի Համաշխարհային եզրափակչին:

 

Մրցույթի նպատակն է աջակցել ուսանողներին մշակել նոր ծրագրային/ՏՏ լուծումներ, որոնք ուղղված  կլինեն գլոբալ խնդիրների լուծմանը:  Մրցույթի այս տարվա թեման է <<Պատկերացրու աշխարհ, որտեղ տեխնոլոգիաներն օգնում են լուծել աշխարհի առջև կանգնած ամենակարևոր խնդիրները>>, որը ներառելու է ՄԱԿ-ի հազարամյակի զարգացման 8 նպատակները:

 

Այս անգամ Երևակայության գավաթ Հայաստան 2012 մրցույթն անցկացվելու է երկու փուլով. Փուլ 1 ՝ գաղափարների նախնական ընտրություն, Փուլ 2՝ եզրափակիչ փուլ: Առաջին փուլը ավարտվելու է 2012թ. փետրվարի 24-ին, երկրորդ փուլը՝ 2012թ. ապրիլի 30-ին:

 

Մրցույթին մասնակցելու համար լրացրե՛ք Դիմում-հայտը և Գաղափարի նախնական նկարագրության թերթիկը:


Լրացված դիմում հայտերը կարող եք ուղարկել apply@imaginecup.am էլ. հասցեին կամ Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի գրասենյակ՝ Տերյան փ. 105, ՀՊՃՀ, 10-րդ մասնաշենք, 6-րդ հարկ մինչև 2012թ. փետրվարի 24-ը:

 

Լրացուցիչ տեղեկատվության համար այցելեք www.imaginecup.am: