Կենտրոնի մասին
Մայքրոսոֆթ Ինովացիոն Կենտրոնների ցանցը տեղական ՏՏ համայնքին տրամադրում է ծրագրեր և ծառայություններ` աշխատուժի հմտությունների ընդլայնման, աշխատատեղերի ստեղծման, նորարարության ամրապնդման և մրցակցության բարելավման նպատակով:
Հայաստան Մայքրոսոֆթ Ինովացիոն Կենտրոնը, որը միասնաբար հիմնադրվել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID), Մայքրոսոֆթ կորպորացիայի և Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամի կողմից, այժմ միանում է ընդլայնվող նորարարության համաշխարհային ցանցին և Մայքրոսոֆթի կողմից ձեռնարկված զարգացման ջանքերին:
Կենտրոնը նորարարական և արդյունավետ մոտեցում է ցուցաբերում բազմացող փոքր և միջին ընկերությունների գործարար կարողությունների կառուցման, հաղորդակցման հմտությունների և տեխնիկական մասի ստեղծման համար, ինչպես նաև օգնում է կրթական հաստատություններին ընդգրկելու նոր գիտելիքներ` ընթացիկ և ապագա շուկայի պահանջներին համապատասխանելու համար: Կենտրոնը տրամադրում է ենթակառուցվածքներ և ռեսուրսներ հետևյալ նպատակներով.
- նորարարական արտադրանքների և ծառայությունների ստեղծում,
- այդ արտադրանքների և ծառայությունների շուկա ներմուծում,
- լավ կառավարվող մրցակցային գործարարության կառուցում,
- որակավորված աշխատուժի զարգացում և նրանց մասնագիտական համապատասխան որակավորման աստիճանի պահպանում: