Հայտարարություններ

29.12.2011
Հեքըթոն [ՅԱՆ] Երևան 2011 մրցույթի մրցանակներ

 

Հեքըթոն [ՅԱՆ] Երևան 2011 մրցույթը տեղի ունեցավ դեկտեմբերի 17-18-ին, տևեց 24 ժամ, և 33-ից ավելի թիմեր 24 ժամ շարունակ մշակեցին նոր տեխնոլոգիաների կիրառմամբ նոր նախագծեր:

 

Երևանի խնդիրներին նվիրված մրցույթին ստացվել էր 50-ից ավելի հայտ, որոնք ուղղված են քաղաք-քաղաքացի կապի ամրապնդմանն ու Երևանի տրանսպորտային, բնապահպանական, առողջապահական, կրթական, զբոսաշրջության ոլորտների, ինչպես նաև հաշմանդամների խնդիրների լուծմանը:

 

Կազմակերպիչները անցկացրել են մեկ տասնյակից ավելի հանդիպումներ բարձրագույն ուսումնական հաստատություններում՝ ուսանողների, ՏՏ ոլորտի և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների համար, ինչպես նաև խորհրդատվական հանդիպումներ գրանցված թիմերի հետ:

 

Գլխավոր մրցանակ


Քաղաքապետարանի մրցանակ նախագծի իրականացման աջակցում և 350 000 դրամ Քրոնիմետ հիմնադրամից ՝

«Օգնական» թիմին` «Ձայն» լսողության խանգարումներ ունեցողների համար հեռախոսային հավելված ստեղծելու համար:

 

Հայաստանի Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի մրցանակներ

 

1 մլն դրամ

«OpenMS»թիմին` Խցանումների հաշվարկ կատարող ծրագրի համար:

 

500,000 դրամ

«BigBrain» թիմին` Kinect Stand տեղեկատվական հարթակ նորագույն տեխնոլոգիաների ներդրմամբ:

 

300 000 դրամ

«I.N.S.» թիմին` «TRREBIT» ծրագիր ոստիկանների և վարորդների միջև արդյունավետ կապի հաստատման համար:

 

mLAB-ի կողմից մրցանակներ

 

500 000 դրամ

«CYBER GATES» թիմին` «Mapy» ծրագիր հեռախոսային հավելված՝ Երևան քաղաքի վերաբերյալ տեղեկատվությունը հասանելի դարձնելու համար:

 

500 000 դրամ

«Annoisy» թիմին` «Annoisy» ծրագիր` հասարակական անդորրը խաթարող աղմուկի մասին համապատասխան գերատեսչություններին արագ տեղեկացման համակարգ մշակելու համար:

 

Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ ծրագրի կողմից  խրախուսական դրամաշնորհ՝

 

«TumoThon» թիմին` «Yerevan in Action» ծրագիրն իրականացնելու համար:

 

Խրախուսական մրցանակներ/շնորհակալագրեր կազմակերպիչների կողմից

 

«iSun» թիմին՝ միայն մեկ՝ կին ծրագրավորողի օգնությամբ «Ինֆորմացիայի թռիչք» ծրագիրը տեղում մշակելու համար պարգևատրվում է Արև Թունյանը:

 

«Atlantis» թիմին՝ «iRobot» յուրօրինակ նախագիծը մշակելու համար:  

 

Շնորհակալագիր՝ «Ա1+» հեռուստաընկերությանը՝ մրցույթը ուղիղ ինտերնետային հեռարձակմամբ 24 ժամ լուսաբանելու համար

 

Շնորհակալագիր՝ «Երանգ» ներկերի խանութին՝ մրցույթի շրջանակներում «Կտավ» մինի-մրցույթին աջակցելու և ներկանյութեր և կտավներ տրամադրելու համար:

 

Շնորհակալագրեր՝ «Արկա», «Պանարմենիան» լրատվամիջոցներին ինֆորմացիոն հովանավորությունը ստանձնելու համար:

 

Շնորհակալագիր՝ Ջի էն սի ընկերությանը՝ անխափան ինտերնետ և խրախուսական մրցանակներ տրամադրելու համար:

 

Ժյուրիի անդամներ՝

  1. Կարեն Վարդանյան, Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն (ԻՏՁՄ)
  2. Հայկ Ֆարամազյան, ՋիԷնՍի Ալֆա
  3. Աննա Սեդրակյան, Քրոնիմետ բարեգործական հիմնադրամ
  4. Գևորգ Տեր-Գաբրիելյան, Եվրասիա համագործակցության հիմնադրամ
  5. Բագրատ Ենգիբարյան, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամ (ՁԻՀ)
  6. Վահագն Ծատուրյան, Երևանի քաղաքապետարան
  7. Գրիգոր Բարսեղյան, Մայքրոսոֆթ Հայաստան
  8. Սեդա Մուրադյան, Հանրային լրագրության ակումբ (ՀԼԱ)
  9. Եվա Հյուսյան, Հայաստանի Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն (ՄԻԿ)
  10. Արա Յաղյան Երևան քաղաքի կառավարման տեխնոլոգիական կենտրոն

Մրցույթի աջակիցներն են` Երևանի քաղաքապետարանը, ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը, ԱՄՆ միջազգային զարգացման գործակալությունը, Մայքրոսոֆթը, Քաունթերփարթ ինթերնեյշնլ ինկ. հայաստանյան ներկայացուցչությունը, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը, mLab տարածաշրջանային մոբայլ լուծումների լաբորատորիան, Քրոնիմետ բարեգործական հիմնադրամը, ՋիԷնՍի Ալֆա ընկերությունը, տեղեկատվական տեխնոլոգիաների առաջատար  ընկերություններ, լրագրողական կազմակերպություններ:

 

«Հեքըթոն [ՅԱՆ] Երևան 2011»-ի ինֆորմացիոն հովանավորներ` PanarmenianNet և ARKA լրատվական գործակալություններ: