19.01.2012
«Microsoft SQL Server 2008 R2» դասընթաց (մակարդակ 1)
Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը հայտարարում է դասընթաց «Microsoft SQL Server 2008 R2» թեմայով (մակարդակ 1), որը կմեկնարկի ս.թ. փետրվարի 9-ին: Դասընթացը կվարի Մայքրոսոֆթի կողմից լիցենզավորված ծրագրավորող Պարույր Հակոբյանը:
Դասընթացի մանրամասները ներկայացված են ստորև՝
Դասընթացի անվանումը՝ MS SQL Server 2008 R2 (Level 1)
Դասընթացի սկիզբը՝ ս.թ. փետրվարի 9-ը
Օրը/ժամը՝ յուրաքանչյուր երեքշաբթի, հինգշաբթի և շաբաթ օրերին
ժ. 19.00 – 21.00
Դասընթացի տևողությունը՝ 15 դասաժամ՝ յուրաքանչյուրը 2 ժամ տևողությամբ
Ուսման վարձը՝ 25 000 ՀՀԴ
Դասընթացի նկարագիրը կարող եք ներբեռնել այստեղ:
Դասընթացին մասնակցել ցանկացողները կարող են գրանցվել` լրացնելով առցանց դիմում հայտը մինչև ս.թ. փետրվարի 4-ը:
Մասնակիցների ընտրությունը կկատարվի ըստ դիմելու առաջնահերթության: Ընտրված մասնակիցները լրացուցիչ կտեղեկացվեն:
“Microsoft SQL Server2008 R2” դասընթաց
Ծրագիրը բաղկացած է 2 (երկու) մակարդակից: Դասընթացի մակարդակրների տևողությունը և արժեքը հետևյալն է`
|
Մակարդակ
|
Դասընթացի արժեքը ՀՀԴ
|
Դասաժամերի քանակը
|
|
Մակարդակ I
|
25 000
|
15
|
|
Մակարդակ II
|
25 000
|
15
|
Մասնակիցները կարող են ներգրավվել դասընթացի ցանկացած մակարդակին: Դասընթացի երկրորդ մակարդակի ամսաթիվը հետագայում կտրամադրվի:
Յուրաքանչյուր մակարդակի ավարտից հետո մասնակիցներին կտրամադրվի ավարտական կամ մասնակցության վկայագիր` ավարտական քննության արդյունքների հիման վրա:
Microsoft SQL Server 2008 R2 ծրագրի մասին լրացուցիչ տեղեկատվության համար, տե’ս հետևյալ հղումը: