11.08.2011
Պահանջվում են Մայքրոսոֆթ տեխնոլոգիաների/պրոդուկտների դասավանդողներ
Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը (ՄԻԿ) մշտապես որոնում է ՏՏ ոլորտի եռանդուն և արհեստավարժ մասնագետների, ովքեր կատարյալ տիրապետում են Մայքրոսոֆթ տեխնոլոգիաներին և պրոդուկտներին (MS Visual Studio .NET, MS SQL Server R2, MS Visual Basic, MS Silverlight, Windows Server 2008 և այլն) և ունեն որակյալ դասընթացներ վարելու համապատասխան հմտություններ/գիտելիքներ: Դասավանդման փորձը հնարավորություն կտա ամրապնդել/ընդլայնել Ձեր տեխնիկական հմտություններն ու գիտելիքները, ձեռք բերել մրցակցային առավելություն և մասնագիտական զարգացման հնարավորություններ աշխատանքային շուկայում:
Մենք ապահովում ենք տրամադրող միջավայր, որին կնպաստեն տեխնոլոգիապես հագեցած համակարգչային լսարանները, Մայքրոսոֆթի գերժամանակակից տենոլոգիաների հասանելիությունը և ճկուն աշխատանքային գրաֆիկը: Նախատեսվում են մասնագիտական զարգացման հնարավորություններ, որոնք կօժանդակեն դասավանդման գործընթացին: Եթե Ձեզ հետաքրքրեց այս հնարավորությունը, խնդրում ենք ուղարկել Ձեր հետաքրքրությունն արտահայտող նամակ` հայերեն կամ անգլերեն լեզվով apply@micarmenia.am էլ. Հասցեին: Լրացուցիչ հարցերի դեպքում զանգահարել 099 222 810 բջջային հեռախոսահամարին: