26.11.2011
Սեմինարներ Հաքաթոն [ՅԱՆ] թիմերի համար, որոնք կվարի Կարլ Դևիս-Բենեթը
Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի հրավերով նոյեմբերի 30-ին և դեկտեմբերի 1-ին Հայաստան կայցելի «Մայքրոսոֆթ» ընկերության կենտրոնական և արևելյան Եվրոպայի տարածաշրջանի DPE տեխնիկական գծով ղեկավար Կարլ Դևիս-Բարեթը, ով կվարի հետևյալ սեմինարները՝
|
Սեմինարի թեմա
|
Օրը
|
Ժամ
|
|
Ձեր հաջորդ հաջողված ծրագրային ապահովման մշակումը Windows Azure օպերացիոն համակարգի վրա
|
30 նոյեմբեր
|
18.00
|
|
WP7 ծրագրային ապահովում
|
1 դեկտեմբեր
|
14.30
|
|
Ծրագրային ապահովման ճկուն մշակման մեթոդաբանություն TFS և Visual Studio 2010 կիրառմամբ
|
1 դեկտեմբեր
|
16.30
|
Սեմինարին մասնակցությունն անվճար է, իսկ լեզուն՝ անգլերենը:
Խնդրում ենք հաշվի առնել, որ նշված սեմինարները նախատեսված են Հաքաթոն [ՅԱՆ] Երևան 2011 մրցույթի մասնակիցների համար: Սակայն հաշվի առնելով ընտրված թեմաների նկատմամբ հնարավոր հետաքրքրությունը՝ Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը հնարավորություն է ընձեռել սեմինարներին մասնակցել նաև բոլոր նրանց, ովքեր չեն մասնակցում մրցույթին:
Դիմելու կարգը
Մասնակցության հաստատումը պարտադիր է: Մասնակցությունը հաստատելու համար պետք է ուղարկել նամակ apply@mic.am էլ. հասցեին մինչև ս.թ. նոյեմբերի 29-ը՝ նշելով նամակի վերնագրի հատվածում այն սեմինարի թեման, որին ցանկանում եք մասնակցել:
Մասնակիցների ընտրությունը կկատարվի ըստ դիմելու առաջնահերթության: Ընտրված մասնակիցները լրացուցիչ կտեղեկացվեն: Տեղերը սահմանափակ են: