Հայտարարություններ

02.12.11
«MS SharePoint –ը որպես փաստաթղթերի կառավարման և ավտոմատացման համակարգ» թեմայով սեմինար

 

Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը հրավիրում է Ձեզ մասնակցելու «MS SharePoint–ը որպես փաստաթղթերի կառավարման և ավտոմատացման համակարգ » թեմայով սեմինարին, որը տեղի կունենա ս.թ դեկտեմբերի 13-ին ժ. 19.00-ին Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնում: Սեմինարը կվարի Զորայր Զաքարյանը:

 

Սեմինարի ընթացում Դուք կծանոթանաք փաստաթղթերի կառավարման և ավտոմատացման համակարգին, MS SharePoint-ի հիմնական գործառույթներին և առավելություններին:

Սեմինարին մասնակցությունն անվճար է, լեզուն՝ հայերեն:

 

Սեմինարի մանրամասները հետևյալն են՝

 

Սեմինարի անվանումը՝«MS SharePoint –ը որպես փաստաթղթերի կառավարման և ավտոմատացման համակարգ»

Օրը՝ ս.թ. դեկտեմբերի 13 ժ. 19.00

Վայրը՝Մայքրոսոֆթինովացիոնկենտրոն

 

Դիմելու կարգը

 

Մասնակցության հաստատումը պարտադիր է: Դասընթացին մասնակցել ցանկացողները կարող են գրանցվել` լրացնելով առցանց դիմում հայտը մինչև ս.թ. դեկտեմբերի 12-ը:

 

Մասնակիցների ընտրությունը կկատարվի ըստ դիմելու առաջնահերթության: Ընտրված մասնակիցները լրացուցիչ կտեղեկացվեն: Տեղերը սահմանափակ են: