Մրցույթներ

 

Ինովացիոն Կենտրոնը կազմակերպում է տարբեր մրցույթներ ՏՏ ոլորտում՝ խրախուսելով մասնագետներին կիրառելու իրենց երևակայությունը, կիրքն ու ստեղծագործական ունակությունները նորարարական տեխնոլոգիական ծրագրերի ստեղծման համար:

 

Հայաստան Մայքրոսոֆթ Ինովացիոն Կենտրոնի կողմից իրականացվող մրցույթները նախատեսված են նորարարական լուծումների կիրառման, մասնագետների որակավորման բարձրացման, ինչպես նաև ուսանողներին և ՏՏ սկսնակ ընկերություններին աջակցման համար:

 

Երևակայության գավաթ Հայաստան

Երևակայության գավաթը Մայքրոսոֆթ տեխնոլոգիաների վրա հիմնված ամենամյա ուսանողական համաշխարհային մրցույթ է, որը խրախուսում է երիտասարդներին կիրառելու իրենց երևակայությունը, կիրքն ու ստեղծագործական ունակությունները` առաջարկելով նորարարական տեխնոլոգիական ծրագրեր, որոնք ուղղված կլինեն աշխարհի հրատապ և կարևոր խնդիրների լուծմանը: (ավելին)

ՏՏ Ծրագրերի Փոքր Դրամաշնորհների Մրցույթ

Մրցույթը նախատեսում է բազմաբնույթ (սոցիալական, առողջապահական, կրթական, առևտրային, այլ ոլորտներում) և Հայաստանի համար արդի խնդիրների ՏՏ լուծումների առաջարկների ներկայացում, որոնց իրականացումը հիմնված կլինի Մայքրոսոֆթի տեխնոլոգիաների և ծրագրային ապահովման վրա: (ավելին)

Հեքըթոն[ՅԱՆ] Երևան 2011

Հեքըթոն[ՅԱՆ] Երևան 2011-ը ծրագրավորման 24 ժամյա մրցույթ-փառատոն է՝ ուղղված Երևան քաղաքի խնդիրների լուծմանը` նոր տեխնոլոգիաների  կիրառմամբ մարդկանց մասնակցությունը խթանող նախագծերի (կայքեր, մոբայլ լուծումներ և այլն) միջոցով: (ավելին)