Նախագծեր

 

Հայաստան Մայքրոսոֆթ Ինովացիոն Կենտրոնը նախաձեռնում և իրագործում է տարբեր նախագծեր, որոնք օժանդակում են Տեղեկատվական Տեխնոլոգիաների ոլորտի մասնագետներին և սկսնակ կազմակերպություններին:

 

 

Հայաստան Մայքրոսոֆթ Ինովացիոն Կենտրոնը տարբեր նախագծերի իրագործման և նախաձեռնությունների միջոցով կենտրոնանում է նորարարական արտադրանքների և ծառայությունների ստեղծման, սկսնակ և կենսունակ ՏՏ կազմակերպությունների կազմավորման, նոր և լրացուցիչ աշխատատեղերի ստեղծման, որակավորված շրջանավարտների տրամադրման, երկրում էլեկտրոնային ծառայությունների մատուցման խրախուսման և տեղեկատվական հանրության ձևավորման վրա:

  • Ուսում
    • Տեղեկատվական և Հեռահաղորդակցման Տեխնոլոգիաներ (ՏՀՏ)
    • Հաղորդակցման հմտություններ
    • Գործարար կառավարում
  • Սեմինարներ
    • ՏՀՏ ոլորտում քաղաքականության կարգավորում
    • Տեղեկատվության արդյունավետ փոխանակման օժանդակում հետևյալ ոլորտներում`
      • Բիզնես-բիզնես (B2B), բիզնես-սպառող (B2C), բիզնես-աշխատող (B2E)
      • Կառավարություն-քաղաքացիներ (G2C), կառավարություն-բիզնես (G2B), կառավարություն-կառավարություն (G2G)
  • Որակավորման բարձրացում
    • Նախագծերի գործնական իրականացում ուսուցման և նախագծի բոլոր փուլերին մասնակցության միջոցով
    • Բիզնես կառավարիչների և նորաստեղծ ընկերությունների ուսուցում
  • Տեղեկատվության փոխանակում
    • Տեղեկատվության փոխանակման ցանցերի ստեղծում և հետազոտում
    • Տնտեսական զարգացման հնարավորությունների ընձեռման նպատակով, որոշակի նախաձեռնությունների մշակման համար խթանել տեղական արդյունաբերական կլաստերների ստեղծումը
  • Հայեցական նախագծերի հիմնավորում / փորձարկում
    • Գործարարության կազմակերպման լավագույն մեթոդների արագացված մշակման և տեղակայման խրախուսում
  • Համատեղ նախագծեր իրականացնող ՏՀՏ ՓՄՁ-ներին և սկսնակ ընկերություններին նյութատեխնիկական ենթակառուցվածքի տրամադրում
    • Համաժողովների անցկացման հնարավորության տրամադրում
    • Աջակցություն նոր գաղափարների և որակյալ գործարար լուծումների մշակմանը
    • Գրադարան
    • Լաբորատորիաներ
    • Ոլորտի առաջատար մատակարարների կողմից տրամադրվող նորագույն տեխնոլոգիաներով և ծրագրային ապահովմամբ հագեցած պրոֆեսիոնալ սարքավորումներից օգտվելու հնարավորություն: