Ծառայություններ
Հայաստան Մայքրոսոֆթ Ինովացիոն Կենտրոնը իրականացնում է տարաբնույթ ծրագրեր, որոնք օժանդակում են տարբեր ոլորտներում նորարարական ՏՏ լուծումների ներդրմանը:
Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը Հայաստանում հանդիսանում է Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնների ցանցի գործընկերը, որի հիմնական նպատակը նորարար լուծումների մշակումն ու խթանումն է:
Կենտրոնը աջակցում է ՏՀՏ ոլորտի գործող և նորաստեղծ ընկերություններին, մասնագետներին և ուսանողներին` բիզնես և տեխնոլոգիական խորհրդատվության, ֆինանսական և իրավաբանական օժանդակության տրամադրման, օգտակար կապերի հաստատման միջոցով:
Մենք ակտիվորեն աշխատում ենք ՏՀՏ ոլորտի ներկայացուցիչների հետ Հայաստանում` աջակցելով նրանց զարգացման տարբեր փուլերում, մասնավորապես`
Գաղափարի գեներացում և դրա կենսունակության գնահատում
Ապրանքի/ծառայության նախատիպի մշակում և փորձարկում
Ապրանքի/ծառայության իրացման բիզնես պլանի մշակում
Օժանդակում տեղական և միջազգային շուկաներում առաջխաղացմանը
Ֆինանսավորման հասանելիության ապահովում /օր.` վենչուրային հիմնադրամներ, վաճառքի գրասենյակներ արտասահմանում, բիզնես աջակիցներ/
ավելին
Մենք սերտորեն համագործակցում ենք հայաստանյան գործարար ոլորտի հետ` բիզնես գործընթացների ու գործունեության նորարար ՏՀՏ լուծումների ներդրման շնորհիվ բիզնես արդյունավետությունը բարձրացնելու նպատակով: Մենք առաջարկում ենք Ձեր պահանջարկին համապատասխան լուծումներ, որոնք կբարելավեն Ձեր ընկերության արդյունավետությունը և արտադրողականությունը, կօգնեն արագ մուտք գործել շուկա, ձեռք բերել մրցակցային առավելություններ և ապահովել կայուն ու երկարաժամկետ գործարար հաջողություն:
Մեր կողմից առաջարկվող լուծումները մշակված են Ձեր բիզնեսի բոլոր գործընթացների և դրանց օպտիմալացման համար, ինչպիսիք են`
Մարքեթինգ և վաճառք
Որակի կառավարման համակարգ
Հաճախորդների հետ փոխհարաբերությունների կառավարում
Մարդկային ռեսուրսների կառավարում
Լոգիստիկա և գործառնություններ
Արտադրության կառավարում
Էլեկտրոնային մարքեթինգ և էլեկտրոնային առևտուր
Դիմումների պլատֆորմի օպտիմալացում
Բիզնես արտադրողականության ենթակառուցվածքի օպտիմալացում
Հիմնական ենթակառուցվածքների օպտիմալացում
Մենք աջակցում ենք ՏՀՏ ոլորտի գործող և նորաստեղծ ընկերություններին, մասնագետներին և ուսանողներին` բիզնես և տեխնոլոգիական խորհրդատվության, ֆինանսական և իրավաբանական օժանդակության տրամադրման, օգտակար կապերի հաստատման միջոցով:
Մենք ակտիվորեն աշխատում ենք Հայաստանում ՏՀՏ ոլորտի ներկայացուցիչների հետ` աջակցելով նրանց զարգացման տարբեր փուլերում, մասնավորապես`
- Գաղափարի գեներացում և դրա կենսունակության գնահատում
- Ապրանքի/ծառայության նախատիպի մշակում և փորձարկում
- Ապրանքի/ծառայության իրացման բիզնես պլանի մշակում
- Օժանդակում տեղական և միջազգային շուկաներում առաջխաղացմանը
- Ֆինանսավորման հասանելիության ապահովում /օր.` վենչուրային հիմնադրամներ, վաճառքի գրասենյակներ արտասահմանում, բիզնես աջակիցներ/
Մենք սերտորեն համագործակցում ենք հայաստանյան գործարար ոլորտի հետ` բիզնես գործընթացների ու գործունեության նորարար ՏՀՏ լուծումների ներդրման շնորհիվ բիզնես արդյունավետությունը բարձրացնելու նպատակով:
Մեր կողմից առաջարկվող լուծումները մշակված են Ձեր բիզնեսի բոլոր գործընթացների և դրանց օպտիմալացման համար, ինչպիսիք են`
- Մարքեթինգ և վաճառք
- Որակի կառավարման համակարգ
- Հաճախորդների հետ փոխհարաբերությունների կառավարում
- Մարդկային ռեսուրսների կառավարում
- Լոգիստիկա և գործառնություններ
- Արտադրության կառավարում
- Էլեկտրոնային մարքեթինգ և էլեկտրոնային առևտուր
- Դիմումների պլատֆորմի օպտիմալացում
- Բիզնես արտադրողականության ենթակառուցվածքի օպտիմալացում
- Հիմնական ենթակառուցվածքների օպտիմալացում
Տարածքի վարձակալություն
Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը զբաղեցնում է 400 քմ տարածք`համալրված նորագույն համակարգչային տեխնիկայով, սարքավորումներով և ծրագրային ապահովմամբ: Կենտրոնի տարածքը ներառում է կոնֆերանս դահլիճ, ինովացիոն տարածք և երկու ուսումնական լաբորատորիա: Հետաքրքրված կազմակերպություններին և ընկերություններին Կենտրոնն առաջարկում է կոնֆերանս դահլիճի և դասասենյակների վարձակալության հնարավորություն: Իմացի՛ր ավելին
---------------------------------------------------